arm.sputniknews.ru Դատախազությունն ընթացք է տվել Շենգավիթի ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ հրապարակմանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցել են դատախազության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ փաստաբան Աշոտ Սիմոնյանը սոցցանցի իր էջում հայտնել էր, որ քաղաքացուն խոշտանգել են ենթադրյալ թմրամիջոց պահելու համար խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով:
«Հաղորդում է ստացվել նաև փաստաբանից»,–հայտնեցին դատախազությունից։
Նշենք, որ ենթադրյալ թմրանյութ պահելու մասին խոստովանական ցուցմունք կորզելու համար քաղաքացուն խոշտանգելու դեպքը, որի մասին հայտնել է փաստաբան Աշոտ Սիմոնյանը, տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` քաղաքացին վարչական հսկողության տակ է գտնվում։