factor.am Ռուսական հարվածի հետևանքով Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում հրդեհ է բռնկվել միջազգային British American Tobacco (BAT) կորպորացիային պատկանող ծխախոտի գործարանում։
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով՝ հրդեհվել է ծխախոտի արտադրամասի տանիքը։ Հրշեջները շարունակում են մարել կրակը։ Հարձակման պահին գործարանի աշխատակիցները գտնվել են ապաստարանում, ուստի տուժածներ չկան։ Մի կնոջ բժշկական օգնություն է ցուցաբերվել սուր սթրեսային արձագանքի պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում