Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 7-ից դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։
Հիմք է ընդունվել սեպտեմբերի 3-ին Վիգեն Քոչարյանի հրաժարականի դիմումը։
Հիշեցնենք՝ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր ընտրվել 2024 թվականի հոկտեմբերին։