ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. Զելենսկի | azatutyun.am

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում ձմռանն ընդառաջ լարվածության թուլացման միջոցները. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվա և Կիև էին ժամանել հիմնականում դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար, բայց նրանք իրենց հետ բերել են նաև որոշ նոր գաղափարներ, Axios-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին մանրամասներ չի ներկայացրել, բայց ասել է, որ քննարկումներից մի քանիսը վերաբերել են Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ձմռանն ընդառաջ և դրա ընթացքում լարվածության թուլացման հնարավոր քայլերին, որոնք ԱՄՆ-ն ուսումնասիրում է։

«Կան գաղափարներ էներգետիկ օբյեկտների, հացահատիկի մատակարարման, էլեկտրաէներգիայի օբյեկտների, ինչպես նաև նավթի ու գազի արտահանման վերաբերյալ։ Ռուսաստանը և մենք տարբեր շահեր ունենք», – ասել է նա:

Զելենսկին նշել է, որ Կիևում կայացած հանդիպմանը ամերիկացի բանագանցները Ուկրաինային են փոխանցել ուղերձ, որ «ռուսները պատրաստ են բանակցություններ վարել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն