Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել | factor.am

Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել | factor.am

factor.am Երկու անհայտ անձինք Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Կան-սյուր-Մեր քաղաքի Պիեռ Օգյուստ Ռենուարի թանգարանից չորս նկար են գողացել։ Ըստ քաղաքապետ Բրայան Մասոնի, երեքշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 5:48-ին, ազդանշանման համակարգը գործարկվել է և ոստիկանությունը շենք է ժամանել հինգ րոպե անց, գրում է DW-ն։

Չնայած դրան հանցագործները հասցրել են կողոպտել  թանգարանը, բայց ճանապարհին  գցել են գողացված նկարներից մեկը։ TF1-ի տվյալներով՝ տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք կտրում նկարները շրջանակներից։ Իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե արվեստի որ գործերն են գողացվել։ Նաև պարզ չէ՝ դրանք Ռենուարի՞ աշխատանքներն են, թե՞ այլ նկարիչների, սակայն վնասը գնահատվել է 9 միլիոն եվրո։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն