azatutyun.am ՌԴ Յարոսլավլի մարզային դատարանը տեղի 48-ամյա բնակիչ Նիկոլայ Շչերբակովին 14 տարվա ազատազրկման է դատապարտել խիստ ռեժիմի բանտային գաղութում՝ պետական դավաճանության մեղադրանքով, հաղորդում է Mediazona-ն։
Շչերբակովի նկատմամբ քրեական հետապնդման համար հիմք է ծառայել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինվորների գերեզմանների «համակարգված» նկարահանումը։
«Յարոսլավլի բնակիչը հավաքված տեղեկատվությունն ակնթարթային մեսենջերների միջոցով ուղարկել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին», – պնդել է դատարանի մամուլի ծառայությունը։
Գործը դատարան է ուղարկվել հուլիսի վերջին, և Շչերբակովը, ըստ երևույթին, կալանավորվել է ձմռանը։
«Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ սա զինծառայողների գերեզմանների նկարահանման հետ կապված դավաճանության համար առաջին հայտնի դատավճիռն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում