Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը | armenpress.am

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը | armenpress.am

armenpress.am Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն Անկարայում հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Հեյբաթ ալ-Հալբուսիի հետ։

Ինչպես հաղորդում է թուրքական «Hürriyet» պարբերականը, հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ։

Քուրթուլմուշը հայտնել է, որ Թուրքիայում իրականացվող «Առանց ահաբեկչության Թուրքիա» նախաձեռնությունը, Անկարայի ակնկալիքով, ազդեցություն կունենա նաև ամբողջ տարածաշրջանի վրա։

«Հուսով ենք, որ ահաբեկչությունից մեծապես տուժած մեր իրաքցի եղբայրները ևս հնարավորինս կարճ ժամանակում կազատվեն ահաբեկչությունից և զինված խմբավորումներից»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

Քուրթուլմուշը կարևորել է նաև հաջորդ ամսվանից Իրաքում մեկնարկելիք գործընթացը, որի շրջանակում զինված և աշխարհազորային խմբավորումները պետք է իրենց զենքերը հանձնեն Իրաքի կենտրոնական կառավարությանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն