Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ | 1lurer.am

Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ | 1lurer.am

1lurer.am Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք՝ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:

Օրական ևս 3-5 միլիոն բարել անցնում է նեղուցը շրջանցող խողովակաշարերով: Պաշտոնյան հավելել է, որ տարանցումը տեղի է ունենում ԱՄՆ ռազմածովային ուժերի շնորհիվ:

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ Իրանն ընդմիշտ կարգելի Հորմուզի նեղուցով անցումը բոլոր նավերի համար, որոնք կմտնեն Թեհրանի կողմից հայտարարված ջրային տարածքի արգելված գոտի։ Արգելված գոտի կհայտարարվի Հորմուզի նեղուցից արևելք ընկած շրջանը, ներառյալ՝ Չաբահար նավահանգստի շրջանները և Օմանի ու Արաբական ծովերի մի մասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն