Հութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներ | azatutyun.am

Հութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներ | azatutyun.am

azatutyun.am Իրանի հետ կապեր ունեցող հութի զինյալներն այսօր վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովում Եմենի Մոխա նավահանգստի նկատմամբ՝ է՛լ ավելի վտանգելով էներգակիրների համաշխարհային մատակարարումները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:

Եմենի կառավարությունից չորս ռազմական աղբյուրներ հայտնել են, որ հութիները հավելյալ լծակներ են ձեռք բերել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի՝ աշխարհի կարևորագույն ջրային ուղիներից մեկի նկատմամբ, և հարձակումներ են գործում ռազմավարական Հանիշ կղզիների վրա:

Reuters-ը նշում է, որ հութիները Իրանի կողմից ներգրավվեցին ընթացող պատերազմում՝ մարտի 28-ին հարձակվելով Իսրայելի վրա, բայց հիմնականում հանդարտ էին մինչև հուլիսին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում հայտարարելը և սեպտեմբերին թագավորության դեմ հարձակումներն ուժգնացնելը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն