Ռուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներ | azatutyun.am

Ռուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներ | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի մի շարք շրջաններ սեպտեմբերի 11-ի գիշերը անօդաչուների հարձակման են ենթարկվել։ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհերի և վիրավորների մասին է հաղորդվում։

Սարատովում հարվածի է ենթարկվել Ozon առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոնն ու առաքման հանգույցը։ Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատակիցները նախապես տարհանվել էին, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ քաղաքում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք։ Astra-ի տվյալներով՝ Սարատովում նաև նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, սակայն դրա պատճառը դեռ հայտնի չէ։

Վոլգոգրադի մարզում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենք։ Մարզպետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ տուժել են 55 և 42 տարեկան երկու տղամարդ։ Բեկորներ են ընկել նաև քաղաքի հարավում գտնվող արդյունաբերական ձեռնարկության տարածքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն