ԱՄՆ-ում հարգանքի տուրք մատուցեցին «Սեպտեմբերի 11»-ի զոհերի հիշատակին | azatutyun.am

ԱՄՆ-ում հարգանքի տուրք մատուցեցին «Սեպտեմբերի 11»-ի զոհերի հիշատակին | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:

Դեռ նախօրեին երեկոյան Նյու Յորքում զոհերի թվով՝ 2977 անօդաչու թռչող սարքերով ձևավորել են Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների ուրվագիծը:

Ուրբաթ առավտյան ժամը 8:46՝ նույն ժամին, երբ ահաբեկիչների առևանգած օդանավերից առաջինը հարվածեց երկնաքերներից առաջինին, հիշատակի միջոցառում է կայացել Ground Zero-ում՝ ավերված երկնաքերների վայրում: Մանկական երգչախումբը կատարել է ԱՄՆ օրհներգը, ապա բարձրաձայն ընթերցվել են բոլոր 2977 զոհերի անունները՝ նրանց հարազատների կողմից, որոնցից շատերը կարճ խոսք են ուղղել իրենց նահատակներին:

Արարողությանը ներկա էին ԱՄՆ նախկին նախագահները, ովքեր պաշտոնավարել են անցած 25 տարիներին՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը: Գործող վարչակազմը ներկայացրել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն