azatutyun.am Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվազն 9 մարդ է զոհվել, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսները հարձակվել են ավտոմեքենաների վրա, մեկուկես ժամվա ընթացքում երեք հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել:
«Դրանք ռազմական թիրախներ չեն, դրանք սովորական քաղաքացիական ավտոմեքենաներ են: Մարդիկ գնում էին իրենց գործերով», – ընդգծել է Կրամատորսկի քաղաքային խորհուրդը:
Ժիտոմիրի մարզի նահանգապետ Վիտալի Բունեչկոն հաղորդել է, որ ռուսները հարված են հասցրել նպարեղենի խանութի Զվյագել քաղաքում` սպանելով երկու մարդու:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում