Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը | factor.am

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը

Սեպտեմբերի 14-ին՝ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը։ Գիտաժողովը կանցկացվի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։

«Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը կարևոր հոբելյան է ոչ միայն աստղադիտարանի, այլև Հայաստանի աստղագիտության պատմության համար։ Ութ տասնամյակ շարունակ աստղադիտարանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում և աշխարհում աստղագիտության զարգացման գործում՝ ձևավորելով գիտական հարուստ ժառանգություն և միջազգային ճանաչում ունեցող հետազոտական ավանդույթներ»,- նշված է աստղադիտարանի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն