«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են, որ սեպտեմբերի 14-18-ը Արարատյան դաշտում, Երևանում, ինչպես նաև մի շարք մարզերի նախալեռնային և հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 14-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Սեպտեմբերի 14-19-ը
Երևանում սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 18-19-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով»։