«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան | factor.am

factor.am Ազգային ժողովում ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը Տիգրանաշենում նախատեսում է հիմնել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին և կապահովի բարձր վարձատրվող աշխատատեղեր։

«Հենց այս տեսլականով «Ուժեղ Հայաստանը»՝ առաջնորդությամբ Սամվել Կարապետյանի, մեր խմբակցությունը՝ գլխավորությամբ պարոն Նարեկ Կարապետյանի, նախատեսում է Տիգրանաշենում ստեղծել զբոսաշրջային կենտրոն, որը նոր շունչ կհաղորդի համայնքին։ Այդ ծրագիրը Տիգրանաշենին կտա նոր և լավ վարձատրվող աշխատատեղեր՝ հնարավորություն ստեղծելով, որ դուք և ձեր երեխաները, սիրելի՛ տիգրանաշենցիներ, կարողանաք ապագա կառուցել հենց ձեր հայրենի համայնքում», – ընդգծեց պատգամավորը։

Միրզոյանի խոսքով՝ իրենք պատրաստ են զարգացնել Տիգրանաշենի ենթակառուցվածքները՝ բարեկարգ ճանապարհներ, նոր ծառայություններ, խանութներ, աշխատուժ, քանի որ հավատում են համայնքի ներուժին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն