Արթուր Օսիպյանի գործը հասել է դատարան | azatutyun.am

Արթուր Օսիպյանի գործը հասել է դատարան | azatutyun.am

azatutyun.am Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գործը հասել է դատարան։ Նա մեղադրյալի կարգավիճակում էր հայտնվել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թեժ շրջանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո։

Քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին և Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել։ Նրանց միջև վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում վարչապետը նաև հարցրել էր՝ ինչո՞ւ Օսիպյանը չի զոհվել պատերազմի ժամանակ։ Դրանից մի քանի ժամ անց Օսիպյանը ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք առաջադրեցին խուլիգանության, բռնության կոչ տարածելու և նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու համար։ Օսիպյանը բանտում անցկացրեց 3 շաբաթ՝ հացադուլի պայմաններում, սակայն հանրության պահանջից հետո փոխվեց նրա կալանքը։

Այսօր դատարանում դատախազը ներկայացնում է մեղադրանքը։ Գործի հիմքում ոչ միայն Փաշինյանի հետ միջադեպն է, այլև Օսիպյանի՝ Ֆեյսբուքում ավելի վաղ արած գրառումները։

Պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը դատարանում հակադարձեց՝ այդ գրառումներն արվել էին մեղադրանք առաջադրելուց շուրջ երկու ամիս առաջ, սակայն իրավապահները դրանցով հետաքրքրվել են միայն Փաշինյանի հետ միջադեպից հետո։ Նրա պնդմամբ՝ Օսիպյանը վարչապետի քարոզարշավը չի խոչընդոտել, այլ ընդամենը «անհարմար հարցեր» է ուղղել նրան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն