Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները | factor.am

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակում անցկացվող «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը եւ գործնական կիրառումը» թեմայով աշխատաժողովին․ հայտնում են ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը հանդես է եկել բացման խոսքով՝ ներկայացնելով անվտանգային դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև դրա գործնական կիրառման մեխանիզմները` Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդման համատեքստում։

Աշխատաժողովին մասնակցել են նաեւ Անվտանգության խորհրդի գրասենյակի այլ աշխատակիցներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն