azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել է Պետդումայի ընտրությունների քվեարկությանը և իր ձայնը տվել է առցանց, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին:
Վերջին տարիներին Պուտինը նախընտրում է օգտվել կամարտահայտության էլեկտրոնային եղանակից, նշում է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի 9-րդ գումարման Պետդումայի ընտրությունները մեկնարկել են այսօր և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:
450-տեղանոց Պետդումայի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն։
Պատերազմին դեմ արտահայտվող «Յաբլոկո» կուսակցությունը համամասնական ընտրություններին չի մասնակցում. Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղարկել է կուսակցության դաշնային ցուցակի գրանցումը: