Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի | 1lurer.am

Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվեց Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց Ջերմուկի բաժին։

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվեց կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն