ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները Հայաստանում Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և արտաքին մարտահրավերները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
Նրանք հանդիպել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստի, Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի և Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքի հետ։