Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ | 1lurer.am

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է, 20-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։

Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝  արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն