Իշխող «Եդինայա Ռոսիան»՝ առաջատար. ավարտվել են ՌԴ պետդումայի ընտրություններրը | azatutyun.am

Իշխող «Եդինայա Ռոսիան»՝ առաջատար. ավարտվել են ՌԴ պետդումայի ընտրություններրը | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանում ավարտվել են Պետական դումայի ընտրությունները, որոնք տևեցին երեք օր: Քվեաթերթիկների 87.91 տոկոսի մշակումից հետո, նախնական տվյալներով, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջատարն է՝ ձայների 57.87 տոկոսով, տեղեկացնում է «Ռիա նովոստին»:

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, նախնական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13.84 տոկոս ձայներով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8.86 տոկոսը, իսկ «Նոր ժողովուրդը»՝ 7.94 տոկոսը։

Նվազագույն շեմը չեն հաղթահարել հետևյալ կուսակցությունները՝

Պետդումայի այս ընտրություններում քվեարկության մասնակցությունը ռեկորդային 56.66 տոկոս է կազմել:

Պետդումայի գործող խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Սարատովի իր միամանդատ շրջանում ստացել է ձայների ավելի քան 90%-ը, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը: Բոլոր այն շրջաններում, որտեղ անցկացվել են նաև նահանգապետի ընտրություններ, հաղթել են գործող նահանգապետերը: (Կադիրովը նույնիսկ ավելի շատ ձայներ է ստացել, քան Վոլոդինը): Հարավային Օսիայի Ինքնահռչակ Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթել է Պուտինի կողմից նշանակված ռուսաստանցի Մարատ Կամբոլովը: Մեկնաբանները սա անվանում են քայլ հանրապետության անեքսիայի ուղղությամբ:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ից ոչ շուտ, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Ընտրությունների ընթացքում գրանցված բոլոր խախտումների գրեթե մեկ երրորդը վերաբերել է այն դեպքերին, երբ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել ընտրատարածք կամ խոչընդոտել են նրանց նրանց աշխատանքը։ Դիտորդներին տրվել են զինվորական ծառայության ծանուցագրեր, հեռացվել են ընտրատեղամասերից, նրանց արգելել են նկարահանել քվեարկության ընթացք և ենթարկել են կոպիտ ու սպառնալից վերաբերմունքի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն