Թրամփը և Զելենսկին խոսել են հեռախոսով, համաձայնել են հանդիպել Նյու Յորքում | azatutyun.am

Թրամփը և Զելենսկին խոսել են հեռախոսով, համաձայնել են հանդիպել Նյու Յորքում | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել նրան Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքը ստորագրելու համար, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:

Զրույցի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել են հանդիպել Նյու Յորքում, իսկ թե կոնկրետ երբ, չի նշվում: Մինչ այդ Զելենսկին ասել էր, որ հույս ունի հանդիպել Թրամփի հետ սեպտեմբերի վերջին օրերին։ ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (Նյու Յորք), նույն օրը նախատեսված են մի քանի երկկողմ հանդիպումներ։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին իր հատուկ դեսպանորդներ Սթիվ Ութքոֆի և Ջարեդ Քուշների Կիև այցելության համար, որի ժամանակ վերջիններս առաջ քաշեցին Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափով բանակցությունները վերսկսելու գաղափարը, ինչին Կիևը համաձայնել էր, Մոսկվան էլ չէր բացառել:

«Մենք ունենք գաղափարներ լարվածության թուլացման քայլերի և անվտանգության հիմնարար հարցերի՝ էներգետիկայի, սննդի և մարդկանց կյանքի պաշտպանության համար։ Մենք համագործակցում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք ձեռնարկել իսկապես լուրջ քայլեր», – գրել է Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն