Ուկրաինայի մետալուրգիական 3 խոշորագույն գործարանները դադարեցրել են գործունեությունը ռուսական հարվածներից հետո | azatutyun.am

Ուկրաինայի մետալուրգիական 3 խոշորագույն գործարանները դադարեցրել են գործունեությունը ռուսական հարվածներից հետո | azatutyun.am

azatutyun.am Ռուսական հարվածները շարքից հանել են Ուկրաինայի պողպատաձուլական երեք խոշորագույն գործարանները՝ սպառնալով երկրի ամբողջ պողպատաձուլական արդյունաբերությանը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Metinvest և ArcelorMittal ընկերությունների տվյալներին։

Սեպտեմբերի սկզբին ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարվածներ հասցրեց Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի մետաղագործական գործարաններին: Դրանցից երկուսը պատկանում են Metinvest-ին, իսկ մեկը՝ ArcelorMittal-ին: Հարվածների հետևանքով տասնյոթ աշխատակից զոհվեց:

«Այսօր Ուկրաինան այլևս պողպատաձուլական արդյունաբերություն չունի… Նրանք ամեն ինչ գիտեին գործարանի մասին, նրանք ճշգրիտ գիտեին, թե որտեղ հարվածել», – Financial Times-ին ասել է Metinvest-ի գլխավոր տնօրենի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վոդովիցը։

Ընկերությունների հրապարակած տվյալներով՝ այս գործարանները միասին կազմում էին երկրի պողպատի արտադրության 90%-ը։

Վոդովիցը նշել է, որ ներկայումս հայտնի չէ, թե որքան ժամանակ կտևի գործարանի վերանորոգումը: Նա նաև հավելել է, որ գործարաններում ընդհանուր առմամբ աշխատում է 15,000 մարդ, և փակումը կարող է լուրջ հետևանքներ և «մեծ ազդեցություն ունենալ հարկերի վրա»:

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հայտարարել է, որ ռուսական հարձակումների պատճառով պետությունը կարող է մոտ 1,5 միլիարդ դոլար հարկային եկամուտներ կորցնել: Թերթը նաև նշում է, որ Կիևը բախվում է բյուջեի նոր դեֆիցիտի, որը, ըստ Կորեցկիի գնահատականների, այս տարի կհասնի 27 միլիարդ դոլարի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն