Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները | factor.am

Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային զարգացումները։

«ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն