ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը | armenpress.am

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳ գրասենյակից հայտնում են, որ քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և կապերի խորացմանն առնչվող թեմաները։

ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն