azatutyun.am Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովի նկատմամբ մանր խուլիգանության հոդվածով վարչական արձանագրություն է կազմվել, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Յաբլոկո»-ի պնդմամբ՝ պատճառը սեպտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած քվեարկության ժամանակ Ռիբակովի գործողություններն են։ Նա քվեաթերթիկում նշել էր բոլոր կուսակցություններին՝ այն անվավեր դարձնելով, ինչպես նաև գրել «Յաբլոկոն՝ հանուն խաղաղության», «Յաբլոկոն՝ հանուն ազատության» և հրադադարի համաձայնագրի օգտին այլ գրառումներ։
Ռիբակովի գործը սեպտեմբերի 29-ին քննելու է Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանային դատարանը։ Նրան կարող է սպառնալ մինչև 15-օրյա վարչական կալանք կամ տուգանք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում