ՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր | shantnews.am

ՌԴ-ն ԱԹՍ-ներով և հրթիռներով զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի վրա. կան զոհեր | shantnews.am

shantnews.am Սեպտեմբերի 30-ի գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել  անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Կիևի և Կիևի շրջանների վրա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ հարվածներ են հասցվել մայրաքաղաքի չորս շրջանների։

Պոդիլսկի շրջանում հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքում, երկհարկանի տանը և պահեստում։ Սվյատոշինսկի շրջանում վնասվել է մոտ 10 մասնավոր տուն։ Հոլոսիևսկի շրջանում հրդեհ է բռնկվել բաղնիքում, իսկ Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է գրանցվել բաց տարածքում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նաև հայտնել է Օբոլոնսկի շրջանում գտնվող խանութում բռնկված հրդեհի մասին։ Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ գիշերվա ընթացքում ռուսական բանակը Կիևի և հարակից շրջանի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի շուրջ 20 հրթիռ, այդ թվում՝ «Ցիրկոն», «Իսկանդեր-Մ», KN-23 և S-400։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն