Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ | armenpress.am

Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են ուժեղացնել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

«Սպիտակ տան համաձայնագիր գերբանականության ոլորտում համատեղ պարտավորությունների մասին՝ կապված առաջատար գերբանականության պատասխանատվությունների հետ» կոչվող համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։

Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

Ջոնսոնի խոսքով՝ փաստաթուղթն արհեստական բանականություն մշակողների համար սահմանում է մի շարք կամավոր պարտավորություններ։

Թրամփը համաձայնագիրը որակել է որպես «գրեթե սահմանադրություն» և «բարոյապես պարտավորեցնող» փաստաթուղթ՝ նշելով, որ այն ներառում է ոլորտի համար «ինքնակարգավորման ասպեկտ»։ Նա հավելել է, որ նաև դիտարկվում է հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կարող է «վերահսկել ամբողջ կառույցը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն