Ուկրաինան 14 երեխա է վերադարձրել Խերսոնի՝ Ռուսաստանի օկուպացրած հատվածից | azatutyun.am

Ուկրաինան 14 երեխա է վերադարձրել Խերսոնի՝ Ռուսաստանի օկուպացրած հատվածից | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող հատվածից հայրենիք է վերադարձրել 14 երեխայի։ Այս մասին հայտարարել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա նշել է, որ օկուպացված տարածքներից վերադարձել են չորս տղա և տասը աղջիկ՝ վեցից տասնյոթ տարեկան։

Պրոկուդինը նշել է, որ վերադարձվածների թվում է 16-ամյա մի տղա, որին ռուսական զորքերը ստիպել էին գրանցվել զինվորական ծառայության համար։ Տարեսկզբից Խերսոնի մարզի օկուպացված մասից վերադարձվել է 204 երեխա, հավելել է նա։

Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 200,000 երեխա։ Bring Kids Back UA նախաձեռնության շնորհիվ Ուկրաինային հաջողվել է նրանցից ավելի քան 2600-ին վերադարձնել հայրենիք։

Ռուսական կողմը, իր հերթին, պնդում է, որ «Ռուսաստանում գրանցված» է 700,000 ուկրաինացի երեխա։ Որոշ դեպքերում նրանք որդեգրման են տրվել ռուսական ընտանիքներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն