Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին | armenpress.am

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական ​​բանականությունը» (ԱԲ – Artificial Intelligence) վերանվանվում է «գերբանականություն» (Super Intelligence)։ Հրամանագիրը սեպտեմբերի 29-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Փաստաթղթում նշված է, որ «դաշնային կառավարության կողմից օգտագործվող տերմինաբանությունը պետք է արտացոլի այդ տեխնոլոգիաների փոխակերպող հնարավորությունները և  այն անսահման հնարավորությունները, որ դրանք բացում են ամերիկյան ժողովրդի առաջ»։

«Այս առնչությամբ «գերբանականություն» տերմինն առավել ստույգ է արտացոլում այդ տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժը և սրընթաց  զարգացող հնարավորությունները», – ասված է Թրամփի հրամանագրում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, ԱՄՆ գերատեսչություններին և կառավարական մյուս կառույցներին հրահանգված է, «որքանով  թույլատրված է օրենքով», «արհեստական բանականության» փոխարեն գործածել «գերբանականություն» տերմինը պաշտոնական գրագրության, հրապարակային հաղորդագրությունների մեջ, կայքերում, զեկույցներում և այլ փաստաթղթերում, որոնք օրենսդրական ակտեր չեն։ Ընդ որում, հրամանագիրը չի պահանջում փոփոխություններ կատարել այն նորմատիվ ակտերում, որոնք արդեն բովանդակում են ԱԲ տերմին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն