armenpress.am ԱՄՆ պատերազմի նախարարությունը հայտարարել է Boeing ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին՝ վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային սթելս տիպի կործանիչներ արտադրելու համար, որոնցով 2030-ական թվականներից սկսած կհանդերձվեն ամերիկյան ավիակիրները։ Այս մասին նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության՝ F/A-XX կործանիչը կփոխարինի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հնացած F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler կործանիչներին և կշահագործվի հինգերորդ սերնդի F-35C տախտակամածային կործանիչի հետ համատեղ։
«F/A-XX-ն առանցքային նշանակություն ունի ուժի միջոցով խաղաղությունը պահպանելու մեր ջանքերում։ F/A-XX-ը գերակայություն կապահովի վիճելի օդային տարածքում, կընդլայնի գործառնական հնարավորությունները և կապահովի վճռորոշ մարտական առավելություն», – հայտարարել է Պատերազմի նախարարի՝ սպառազինությունների ձեռքբերման և սպասարկման գծով տեղակալ Մայքլ Դաֆին։
«Վեցերորդ սերնդի կործանիչը բեկումնային նշանակություն ունի օդում գերիշխանություն ունենալու հարցում։ Այն աշխարհի լավագույն օդաչուներին աննախադեպ հնարավորություններով կապահովի մարտական գործողություններ անցկացնելու, հաղթանակի և անվտանգ տուն վերադառնալու համար։ Մենք ուրախ ենք Boeing-ի հետ համագործակցելու և այն բանի համար, որ մեր զինծառայողները կկարողանան հետագայում ևս գերիշխել երկնքում և հաղթել մեր երկրի թշնամիներին», – հայտարարել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում