Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է | armenpress.am

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է արտադրողների կողմից վառելիքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։ Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Ստորագրվել է որոշում անմիջական արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող դիզելային և նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման արգելքի երկարաձգման մասին մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայունության պահպանման համար, այդ թվում՝ բերքահավաքի շրջանում շարժիչային վառելիքի մեծ պահանջարկի պայմաններում։

Վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը Ռուսաստանի Դաշնությունում կգործի մինչև 2027 թ. հունվարի 31-ը։ Իսկ դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազային յուղերի անմիջական արտադրողների համար սահմանափակումը սահմանվել էր մինչև 2026 թ. սեպտեմբերի 30-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն