Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ | factor.am

Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ | factor.am

factor.am ՌԴ իններորդ գումարման Պետդումայի պատգամավորներն առաջին լիագումար նիստում Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել են Պետդումայի նախագահ։ Նա երրորդ անգամ անընդմեջ դարձել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ։

Վոլոդինի օգտին քվեարկել է 442 պատգամավորներից 406-ը։ Իններորդ գումարման Պետդումայի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։

Բացի այդ, հաստատվել են Պետդումայի նախագահի տեղակալները։ Նախագահի առաջին տեղակալներ են նշանակվել «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Իրինա Յարովայան և Կոմունիստական կուսակցությունիվ Իվան Մելնիկովը։ Տեղակալի պաշտոնները ստանձնել են «Եդինայա Ռոսիա»-ից Վլադիմիր Վասիլևը, Ալեքսանդր Ժուկովը, Վիտալի Սավելևը, Աննա Կուզնեցովան, Ալեքսեյ Գորդեևը և Վիկտորյա Աբրամչենկոն, Լիբեր Մարիա Վորոպաևան Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, «Նոր մարդիկ» կուսակցությունից՝ Վլադիսլավ Դավանկովը, իսկ «Արդար Ռուսաստանի»-ից՝ Ալեքսանդր Բաբակովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն