Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր | shantnews.am

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Քննարկման արդյունքներով կողմերը պայմանավորվել են համագործակցել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում՝ արբիտրաժի զարգացման ուղղությամբ՝ խթանելով նաև երկու պետությունների արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն