Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով | armenpress.am

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով | armenpress.am

armenpress.am Թուրքիայից ռուսական C-400 համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հարցն օրակարգում է, դրա շուրջ  համապատասխան աշխատանք է տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թեման կա օրակարգում, տարվում է համապատասխան աշխատանք, և իրականացվում են համապատասխան շփումներ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանը դիտարկում է Թուրքիայից համակարգերը բարեկամ երկրներից մեկը տեղափոխելու հնարավորությունը:

Թուրքիան դիտարկում իր ձեռք բերած ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխելու կամ վաճառելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներից ազատվելու և F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին կրկին միանալու նպատակով։

Ռուսական համակարգերի գնման պատճառով 2019 թվականին Վաշինգտոնը բացառել էր Անկարային F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ սահմանել թուրքական պաշտպանական ոլորտի նկատմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն