factor.am ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է ներգաղթյալներին իրենց երկրի փոխարեն այլ երկրներ արտաքսելու սահմանափակումները՝ միաժամանակ համաձայնելով դեկտեմբերին ըստ էության քննել այդ հարցը, գրում է France 24-ը։
Պահպանողական մեծամասնություն ունեցող բարձրագույն դատարանը բավարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտակարգ միջնորդությունը՝ կասեցնելով ստորադաս դատարանի որոշումը, որը սահմանափակում, սակայն ամբողջությամբ չէր արգելում «երրորդ երկիր արտաքսումները»։
Ստորադաս դատարանը հայտարարել էր, որ արտաքսման ենթակա անձանց պետք է նախապես պատշաճ կերպով տեղեկացվի, թե ուր են իրենց ուղարկելու, որպեսզի նրանք հնարավորություն ունենան բարձրաձայնել հնարավոր հետապնդման հետ կապված մտահոգությունների մասին։ Ինը անդամից բաղկացած դատարանի երեք լիբերալ դատավորները հայտարարել էին, որ չեն բավարարի Թրամփի վարչակազմի միջնորդությունը։
Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր ԱՄՆ-ից արտաքսել միլիոնավոր չփաստաթղթավորված ներգաղթյալների և 2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո մի շարք քայլեր է ձեռնարկել՝ արտաքսումների գործընթացն արագացնելու նպատակով։ Վարչակազմը երրորդ երկրներ արտաքսումները հիմնավորել է որպես անհրաժեշտ միջոց՝ նշելով, որ արտաքսման ենթակա որոշ անձանց հայրենի երկրները երբեմն հրաժարվում են ընդունել նրանց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում