ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը | azatutyun.am

ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը | azatutyun.am

azatutyun.am Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը: Այս մասին հայտարարեցին խմբակցությունների ղեկավարները:

Այս պահին քննիչ հանձնաժողովի կազմի շուրջ քննարկումը դեռ չի մեկնարկել: Երկու ընդդիմադիր ուժերը դեռ ԱԺ նիստերի դահլիճում են, քննարկումը մեկնարկելուց հետո, ինչպես հայտարարեցին, կլքեն նիստերի դահլիճը:

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին, սակայն դա ետ չի պահում ՔՊ-ին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն