ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր | shantnews.am

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտագության խորհրդի գրասենյակից:

«Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան դիվանագիտական առաքելության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ թեմաների»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն