ԱՄՆ-ում ձախողված մահապատիժ վերապրած Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից | news.am

ԱՄՆ-ում ձախողված մահապատիժ վերապրած Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից | news.am

news.am ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։

Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։

«Քրիստան շնորհակալ է արտակարգ ծառայությունների աշխատակիցներին և բժշկական թիմին այս արտակարգ հանգամանքներում ցուցաբերած օգնության համար», – ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն