Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա

Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա

Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի, 14-ի և 16-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն