Թրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվին | news.am

Թրամփն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվին | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ հնարավոր է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանի իր կամ Ամերիկայի անունով։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 10-ին Թենեսի նահանգի Քլարքսվիլ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, գրում է The Washington Post-ը։

«Մեզ օվկիանոս է պետք», — ասել է Թրամփը՝ հիշեցնելով Մեքսիկական ծոցը՝ Ամերիկյան ծոց, իսկ Օնտարիո լիճը՝ Ամերիկյան լիճ վերանվանելու մասին։ Նրա կարծիքով, Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը կարելի էր անվանել «Թրամփի օվկիանոս» կամ «Ամերիկաների օվկիանոս»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի հայտարարել ընդունված որոշման կամ վերանվանման պաշտոնական ծրագրի մասին։

«Մինչև իմ հեռանալը, կարծում եմ՝ մենք պետք է ունենանք մեր սեփական օվկիանոսը։ Եվ մեզ լավ գետ էլ է պետք», — ավելացրել է Թրամփը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն