arm.sputniknews.ru ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն առիթ է ունեցել խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասել, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։
Այս մասին Սիմոնյանն ասաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշեց, որ, բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ տարբեր հարցեր են քննարկում և 24/7 կապի մեջ են: Հենց այդ պահին Սիմոնյանին զանգ եկավ, և նա ասաց, որ Հաջիևն զանգում, և որ վերջացնելուց հետո կզանգահարի:
Շարունակելով թեման՝ Սիմոնյանն ասաց. «Ես հնարավորություն եմ ունեցել նախագահ Ալիևին դա ասել, ասել եմ. «Դուք պետք է իմանաք, որ Ձեր հայտարարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում։ Եվ երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև Դուք, և Ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»:
Նրա խոսքով՝ Ալիևն իրեն լսել է ու ասել է՝ «Լավ, բարի»։
Իսկ այն, որ Ադրբեջանը Երևանում անցկացվող COP17-ին չի մասնակցում, ԱԽ քարտուղար Սիմոնյանը խնդիր չի համարում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում