Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի. Ալեն Սիմոնյան | arm.sputniknews.ru

Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի. Ալեն Սիմոնյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Բաքվի ներկայում բանակցություններ են ընթանում անկլավ-էքսկլավների փոխանակման շուրջ։ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

ԱԽ քարտուղարը միաժամանակ նշեց, որ Ադրբեջանն ընդունում է՝ Արծվաշենը մերն է, և այդտեղ որևէ հարց չունի։

«Քննարկում ենք, որ Քյարքին վերջնականապես վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա իրենց։ Դա քննարկվում է և հնարավոր է, բայց հավասարության բերելով կիլոմետրերը։ Որքանով ես գիտեմ՝ էն 3 անկլավը և Արծվաշենը փոքր շեղում ունեն, այսինքն՝ Արծվաշեն մի քիչ ավելի փոքր, քան 3-ը իրար հետ վերցրած»,- ասաց Սիմոնյանը։

Վստահեցրեց, որ Հայաստանից որևէ տարածք Ադրբեջանին չի տրվել ու չի տրվելու։

Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չբացառեց, որ անկլավների փոխանակում կարող է լինել։ Նրա խոսքով՝ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտեց, որ քննարկման առարկա կարող են լինել նաև այլ տարբերակներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն