Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին | news.am

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին

Երևանի քաղաքացիական դատարանը մերժել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Սիմոնյանը  Ղազարյանից պահանջում էր հերքում և 2 միլիոն դրամ  սեպտեմբերին «168.am» կայքում հնչեցրած «իրականությանը չհամապատասխանող» տեղեկությունների և զրպարտության համար։

Դատարանը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի գլխավորությամբ որոշել է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ Էդգար Ղազարյանի բռնագանձել 100,000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Ըստ որոշման՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Նկարը՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն