ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

ՀՀ-ն պատրաստ է իր փորձով կիսվել ու աջակցել մյուս երկրներին. Ժաննա Անդրեասյանի ելույթը` COP17-ին | factor.am

factor.am ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում կրթական համակարգերի դերակատարման վերաբերյալ պանելային քննարկման իր ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ կրթությունն ունի առանցքային նշանակություն գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում, իսկ Հայաստանի լավագույն օրինակներից մեկը «Դպրոցական սնունդ» ծրագիրն է, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ համագործակցությամբ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Դպրոցական սնունդը» Հայաստանի համար բացառիկ ծրագիր է, որը միջազգային աջակցությամբ սկսվելուց հետո ամբողջությամբ ստանձնվել է պետության կողմից։

«Այսօր արդեն Հայաստանի մարզերի 1-ից 4-րդ դասարանների ավելի քան 100 000 երեխաներ պետական բյուջեի միջոցներով առողջ սնվելու հնարավորություն ունեն: Բայց սա միայն սննդի մասին չէ. առողջ ապրելակերպը պարտադիր դասընթաց է մեր դպրոցներում, որտեղ առողջ սնվելու բաղադրիչը տեսականից վերածվում է գործնական հմտության»,- նշեց նախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն