Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը | factor.am

Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին գործադրած ջանքերի համար՝ կարեւորելով ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել համագործակցության հետագա կազմակերպմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն