Ալեն Սիմոնյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խնդիրը | news.am

Ալեն Սիմոնյանը Գերտ Յան Կուպմանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խնդիրը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։

Զրուցակիցները կարեւորել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդման թեմային։

Անդրադարձ է կատարվել նաեւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին եւ տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն