Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունների զարգացումը | news.am

Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունների զարգացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետևողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն