azatutyun.am Ուկրաինայի պաշտոնական Air Alert հավելվածը (Повітряна тривога), որը կիրառվում է հանրությանն օդային հարվածների սպառնալիքի մասին տեղեկացնելու համար, հաքերային հարձակման է ենթարկվել երեկոյան:
Հարձակումից հետո օգտատերերը սկսել են կեղծ ահազանգեր ստանալ ճառագայթային և քիմիական վտանգների, ինչպես նաև Կիևում փողոցային կռիվների սպառնալիքի մասին:
Միջադեպին առաջինն արձագանքել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականները հայտարարել են, որ հավելվածը, հավանաբար, ենթարկվել է «թշնամական ազդեցության» և ընդգծել, որ «ճառագայթային սպառնալիք չկա»։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ նախազգուշացման պետական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և սպառնալիքի բոլոր ազդանշանները փոխանցվում են տարածաշրջանային վարչակազմերին և փողոցային նախազգուշացման համակարգերին։
Հավելվածի մշակողներն ավելի ուշ հաստատել են հաքերային հարձակումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում